Սմբուկի օգտակար հատկությունների մասին շատ բան է հայտնի, և արդեն գիտնականներն էլ են կոչ անում այն օգտագործել, քանի որ դրանք առողջացնում են ինչպես ողջ օրգանիզմը, այնպես էլ առանձին օրգաններ, հայտնում է newsyou.info-ն։ Այդ բանջարեղենում ամենաշատ վիտամիններ և միկրոտարրեր պարունակում է կլեպը:
Սմբուկը պարունակում է սննդային մանրաթելեր, կալիում, մագնեզիում, հակաօքսիդանտներ: Այն դրականորեն է ազդում սրտի, ենթաստամոքսային գեղձի և ուղեղի վրա:
Սմբուկի օգտագործումը նվազեցնում է ճարպակալման, շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների ռիսկը, նպաստում է դեմքի և մազերի առողջ գույնին:
Ապացուցված է, որ այն օգնում է տարիքային հոգեկան խանգարումների ժամանակ և բարելավում է հիշողությունը:











































