Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Շվայնշտայգերը ցանկացած պարագայում կարող է օգտակար լինել իր թիմին: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է և արժանի չէ նրան, ինչ անում են նրա հետ:
Բաստիանը շարքային ֆուտբոլիստ չէ: Նույնիսկ նրա ներկայությունը մեծ բան կարող է տալ թիմին», – ասել Գյունդողանը:










































