Անգլիական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Սիթի» ակումբի արաբ սեփականատեր, շեյխ Մանսուր բին Զայեդ բին Սուլթան Ալ-Նահյանը պատրաստվում է 180 միլիոն եվրոյով գնել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։
Նշվում, է, որ «քաղաքաբնակներն» արդեն երկու առաջարկ են ուղարկել մադրիդցիների գրասենյակ, սակայն երկու դեպքում էլ մերժում են ստացել։ Դրանցից առաջինում առաջարկվել է 100 միլիոն եվրո, իսկ երկրորդում` 150 միլիոն եվրո։
Այժմ անգլիական ակումբը պատրաստվում է հանդես գալ նոր առաջարկով։ Ընդ որում, Անգլիա վերադառնալու պարագայում անձամբ Ռոնալդուին խոստանում են տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 2009 թվականին Մադրիդի 83 մլն ֆունտ ստերլինգով «Ռեալ» է տեղափոխվել մանչեսթերյան մեկ այլ ակումբից` «Մանչեսթեր Յունայթեդ»-ից։





































