Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Մուշի նահանգով անցնող երկաթուղում հայտնաբերվել է պայթուցիկ, որով և կանխվել է երկաթուղու պայթեցումը:
Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ անվտանգության մարմինները երկաթուղու ռելսերի տակ հայտնաբերել են 40 կիլոգրամ պայթուցիկ:
Սիիրթի (Սղերթ) նահանգում անվտանգության ուժերն իրենց հերթին առգրավել են 150 կիլոգրամ պայթուցիկ: Սեպտեմբերին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Վանի նահանգում պայթեցրել էին Թեհրան-Անկարա երկաթգիծը:









































