ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր անդրադառնալով «Առաջին լրատվական»– ի հարցին, թե ինչը հանգեցրեց հրաժարականին («Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը կուսակցության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը, միևնույն պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին), պատասխանել էր. «Այսուհետ իմ քաղաքական կենսագործունեությունն ունի մեկ նպատակ. ազատել ժողովրդին Շարմազանովի նման արյունախումներից, որի կյանքն այսօրվանից դառնալու է դժոխք»:
Քիչ անց Էդուարդ Շարմազանովը նրան հրավիրել էր զրուցելու. «Մենք չէին կանչել կաբինետ, մենք գործընկերներին միայն հրավիրում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Է. Շարմազանովը:
«Որևէ պատգամավորի, այդ թվում նաև Ուրիխանյանի հետ ես որևէ անձնական խնդիր չունեմ, որևէ ոչ կոռեկտ ձևակերպում անելու խնդիր չունեմ: Երեկ իմ ձևակերպումները եղել են բացառապես երևույթների վերաբերյալ՝ անկախ նրանից՝ ես եմ դա անում, մեկ ուրիշն է անում, թե լրագրողն է անում: Եթե ինքը վիրավորվել է, ես խորապես ափսոսում եմ, ես նպատակ չեմ ունեցել վիրավորելու:
Ես գործընկերների մարտահրավերները չեմ ընդունում, որովհետև ես պատերազմի մեջ չեմ որևէ մեկի հետ: Ես համերաշխության և հանդուրժողականության կողմնակից եմ»,-նշեց Շարմազանովը:
Պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել. հարցին ի պատասխան՝ Շարմազանովը պատասխանեց, որ որևէ անձնական վիրավորանք չի հասցրել, վիրավորելու նպատակ չի ունեցել: «Ես ու ինքը դեռ կխոսենք: Ես այս պառլամենտում խաղաղության աղավնու դերում եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































