Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին մեկնել է Հանոյ (Վիետնամ)՝ մասնակցելու Ասիայում համագործակցության երկխոսության նստաշրջանի աշխատանքին:
Այցից առաջ Ռուհանին հայտարարել է. «21-րդ դարը պատկանում է Ասիային: Ասիական հարևանները մշակույթի, գիտության, տեխնիկայի ու տնտեսության տեսանկյուններից վիթխարի կարևորություն ունեն Իսլամական Հանրապետության համար»:
Ռուհանին հայտնել է, որ իր ասիական շրջագայության շրջանակներում այցելելու է նաև Թաիլանդ և բանակցություններ է վարելու այդ երկրի պաշտոնատար անձանց հետ: Ասիական շրջագայության ժամանակ Ռուհանիին ուղեկցելու է տնտեսական պատվիրակություն:
Ակնկալվում է, որ այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կառնչվեն Իրանի ու Ասիայի երկրների միջև համագործակցության զարգացմանը:









































