Թուրքական T24 առցանց պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում արտոնվել է Թուրքիայի զինված ուժերի ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) 101 աշխատակցի ձերբակալումը:
Նրանց ձերբակալման գործողություններն իրականացվում են Թուրքիայի 81 նահանգից 31-ում: Արդեն իսկ ձերբակալվել է 26 մարդ:
Ավելի վաղ Գյուլենի շարժման դեմ պայքարի շրջանակներում MIT-ից հեռացվել էր 87 աշխատակից, 52-ի հանդեպ հարուցվել էին քրեական գործեր:









































