Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պնդում է, որ նախօրեին ընդամենը քաշքշուկ է եղել, ոչ թե ծեծկռտուք, և ոչ ոք չի հոսպիտալացվել:
«Եղել է քաշքշուկ` Հայ ավետարանական եկեղեցու հոգևորականի` իրենց եկեղեցու հավատացյալներին ընտրակաշառք բաժանելու հետ կապված»,- այսօր` հոկտեմբերի 5-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով Վանաձորում իրենց թեկնածու Արկադի Փելեշյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Խմբակցության ղեկավարը հորդորեց չուռճացնել տեղի ունեցածը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































