Գյումրիի «Շիրակ»-ի և Հայաստանի հավաքականի պաշտպան Գևորգ Հովհաննիսյանի վիրահատությունը հաջող է անցել:
Ֆուտբոլիստը ձեռքի կոտրվածք էր ստացել Երևանի «Արարատ»-ի դեմ հոկտեմբերի 1-ին կայացած խաղում: Հովհաննիսյանը կվերականգնվի վնասվածքից և մարզումները կվերսկսի 2017 թվականի հունվարին:
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն ազգային հավաքականում իր նորամուտն էր նշել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Դանիայի ընտրանու դեմ հանդիպմանը:











































