Լոնդոնի «Չելսի»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Գերի Կեհիլը կարծիք է հայտնել Անգլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի նշանակման վերաբերյալ:
«Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացնելու է ինքնուրույն և մեզանից կարծիք չի հարցնելու:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Անգլիայի հավաքականը պետք է գլխավորի անգլիացի մասնագետ, ով ավելի լավ ծանոթ կլինի մեր խաղին և թիմին», – ասել է Կեհիլը:






































