Oxu.Az-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 15-ից Բաքվի պետական համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ։ Այդ մասին հայտնել է Modern.az-ը՝ վկայակոչելով Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայկական հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող Իսմայիլ Թանրիվերդին։
Նրա խոսքերով՝ Բաքվի պետական համալսարանի կազմակերպած հատուկ ծրագրով դասընթացներին մասնակցելու համար չկա տարիքային սահմանափակում.
«6-ամսյա դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են դիմել կենտրոնին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար»։
Դասընթացները անցկացվելու են շաբաթական 3 օր՝ երեկոյան ժամերին։







































