Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մտադիր է մոտ ժամանակներս ուղեծիր արձակել սեփական արտադրության 3 արբանյակ: Այս մասին հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Մոհսեն Բահրամին:
Նրա խոսքով՝ «Շարիֆ Սաթ» արբանյակով հրթիռի արձակումը տեղի կունենա մինչև իրանական ընթացիկ տարվա ավարտը (մինչև 2017 թվականի մարտի վերջ):
Հաղորդվում է, որ «Նահիդ 1» և «Ամիր Քաբիր» արբանյակներն ուղեծիր կարձակվեն իրանական հաջորդ տարվա վերջին: Բահրամին մանրամասնել է, որ «Նահիդ 1»-ը և «Շարիֆ Սաթ»-ը կապի ու դիտարկման արբանյակներ են, իսկ մոտ ժամանակներս ծրագրված է սկսել «Սադր» արբանյակի կառուցումը:











































