Մայիսի 28-ին Առաջին հանրապետության օրվան նվիրված ֆլեշ-մոբ է անցկացվելու Շահումյանի անվան հրապարակում։ Միջոցառումն անցկացվելու է հետևյալ կարգով՝ երիտասարդները լինելու են կարմիր, կապույտ և ծիրանագույն շապիկներով (որոնցից մեկով ներկայանալը ցանկալի է), կազմելու են հաղթանակ բառը, որը նկարահանվելու է ուղղաթիռից և օգտագործվելու է ֆիլմում:
Ֆլեշ մոբը նախաձեռնել է «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնը՝ Եվրասիա միջազգային համալսարանի աջակցությամբ։
Կազմակերպիչները հույս ունեն, որ «Մենք ենք, մեր հաղթանակը» խորագիրը կրող ֆլեշ-մոբին կմասնակցի 800 հոգի, և այսպիսով կհաջողվի սահմանել ռեկորդ, որ կգրանցվի Գինեսի գրքում։










































