Թուրինի «Յուվենտուս»-ը նախկինի պես մտադիր է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչի իրավունքները:
Calciomercatoweb-ի տեղեկությունների համաձայն` թուրինյան ակումբը պատրաստ է 27 մլն եվրո վճարել սերբ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց և ցանկանում է ձեռք բերել այն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Չելսի»-ի հետ Մատիչի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը: Անգլիայի առաջնության ընթացքում նա մասնակցել է 7 խաղի, դարձել գոլային 3 փոխանցման հեղինակ:











































