Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Կերտիս Սկապարոտիի հետ հանդիպման ժամանակ խոր անհանգստություն է արտահայտել Թուրքիայի՝ վերջերս կատարած հայտարարության առիթով, հայտնում է RIA Novosti-ն:
Երկուշաբթի Ցիպրասը իր նստավայրում ընդունել է գեներալ Սկապարոտիին: «Վարչապետը ընդգծել է իր խոր անհանգստությունը վերջերս կատարված թուրքական հայտարարությունների առիթով՝ ընդգծելով, որ տարածաշրջանում անվտանգությունը և կայունությունը կարող են ապահովվել միայն միջազգային իրավունքի հիման վրա»,- հայտնել է նրա մամլո ծառայությունը:










































