Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Էդմոն Մարուքյան. Առանց խուճուճ նախապայմանների՝ մեզ բացառիկ շանս է տրված

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանը։

-Պարոն Մարուքյան, քարոզարշավը և ընտրություններն արդեն ավարտված են, Ձեր կուսակցությունը ստացել է այն, ինչ ստացել է։ Նախնական արդյունքները ձեզ գոհացնո՞ւմ են, թե՞ ոչ։

-Առաջին հայացքից գուցե ասենք, որ չեն գոհացնում, որովհետև մենք շատ մեծ հույսեր ունեինք, և մեր հաշվարկները ցույց էին տալիս, որ հաղթելու մեծ շանսեր ունեինք։ Եթե պայքարը գնում էր սևի ու սպիտակի միջև, ապա ավելի շատ ձայն կարող էր կոնսոլիդացվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության վրա, «Հանրապետական»- ին դեմ ձայները ևս պետք է գային մեր կողմ, հաղթելու մեծ շանս կար։

-2012 թվականին Դուք ավելի շատ ձայն ստացաք, քան կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում։ Ինչպե՞ս կբացատրեք դա։

-Այո՛, այդպես է, որովհետև 2012 թվականին ընտրապայքարն այլ էր, հինգ թեկնածու կար, որոնք շատ քիչ ձայներ էին հավաքել։ Այն ժամանակ ձայները կիսվել էին իմ, Վիկտոր Դալլաքյանի և ՀՅԴ թեկնածուի միջև, չկար ԲՀԿ, ՕԵԿ։ Սյուրպրիզի էֆեկտը աշխատեց այն ժամանակ, որովհետև ոչ ոք ինձ չէր թիրախավորել, չէր պատկերացնում, որ ես կարող եմ հաղթել։ Հիմա հակառակը եղավ՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր մեզ վրա, բոլորը մեր դեմ էին՝ և՛ իշխանական կողմից, և՛ ընդդիմադիր։ Տարբեր տեսակի պրովոկացիաներ եղան։

– Ձեզ մտահոգո՞ւմ է ցածր մասնակցությունն ընտրություններին:

-Մենք հաշվարկել էինք, որ ընտրողների թիվը 40 հազարին կարող է հասնել ու անցնել. Վանաձորից արտագաղթածների թիվը պետք է հաշվի առնել. նախորդ ընտրություններին մասնակցել է 44 000, իսկ այս անգամ ավելի քան 41 000 մարդ: Մենք հաշվարկում էինք և հավատացած էինք, որ 40 տոկոս պետք է հավաքեինք, բայց եթե հաշվի առնենք այն հարվածները, որոնք մենք ստացանք այս ընթացքում, այդ թվում՝ հանկարծ պարզվեց, որ ես իբրև թե պետական հանցագործ եմ, դրան գումարած ընտրակաշառք, «կարուսել», դրսից բերված անձինք  և այլն։ Բայց սրա դեպքում էլ մենք ՀՀԿ-ից ընդամենը տասը տոկոս պակաս ենք ձայն ստացել։ Եկեք հաշվի առնենք նաև, թե որքան ռեսուրս է գործի դրել ՀՀԿ-ն 13 մանդատ ստանալու համար, իսկ  «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որքան ռեսուրս է գործի դրել 10 մանդատ ստանալու համար։ Եթե այս կոնտեքստում ենք նայում, մենք մտահոգվելու առիթ չունենք։

-Պարոն Մարուքյան, ԲՀԿ-ն քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է սատանայի հետ համագործակցել, բայց ՀՀԿ-ի հետ չի համագործակցի։ Մեր տեղեկություններով՝ կարծեք թե ԲՀԿ-ն պատրաստ է միավորվել ձեզ հետ և Քրիստ Մարուքյանի գլխավորությամբ՝ Վանաձորի ավագանիում տեղ ունենալ ու առաջնորդել քաղաքը։ Դուք նաև տեղյակ եք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն է ձեզ առաջարկ արել՝ միավորվել իրենց, քանի որ դուք մեկ տարվա կուսակցություն եք ընդամենը։ Նրանք ձեզ առաջարկում են միավորվել համապետական ընտրություններից առաջ և միասնական մասնակցել ընտրություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այս առաջարկը։

-Նախ՝ մեր առաջարկը Վանաձորի վերաբերյալ է, և ես ասել եմ, որ առաջարկին համաձայնելը կարող է հիմք հանդիսանալ հետագա համագործակցության համար։

-Այսինքն՝ եթե ձեր ընտրողները ուզենան, որ դուք համագործակցեք, միավորվեք ՀՎԿ-ի և ԲՀԿ-ի հետ, դուք կհամաձայնե՞ք։

-Մենք այս առաջարկն անելիս հիմքում ունեցել ենք մեր ընտրողների հորդորները։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն չի ստացել բավարար ձայներ, և քաղաքապետն ընտրված չէ, մենք սկսեցինք զանգեր ստանալ անդադար, այցեր եղան ամբողջ օրվա ընթացքում։ Մենք խորհրդով քննարկում արեցինք և որոշեցինք, որ իրավունք չունենք հաշվի չնստել այն 5 հազար քաղաքացիների կարծիքի հետ, ովքեր ձայն են տվել «Հայկական վերածնունդ»-ին, այն քաղաքացիների հետ, ովքեր ձայն են տվել ԲՀԿ-ին և  չեն ցանկանում, որ ՀՀԿ-ն շարունակի ղեկավարել քաղաքը։ Մենք էլ, ականջալուր լինելով այս ամենին, որոշում կայացրեցինք  միավորման առաջարկ անել։ Կա՛մ մենք կձևավորենք բազմակուսակցական իշխանություն՝ տեղական մակարդակում, և ՀՀԿ-ն կդառնա ընդդիմադիր խմբակցություն ավագանիում, կա՛մ վիճակը կմնա նույնը։

-Բայց դուք շարունակելու եք մնալ ընդդիմադիր և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու եք որպես ընդդիմադի՞ր։

-Միանշանակ։

Արմեն Աշոտյանը, ամփոփելով ՏԻՄ ընտրությունները, ձեզ և ԳԱԼԱ կուսակցությանը որակել էր որպես լոկալ քաղաքական ուժեր։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս որակումը։

-Ճիշտն ասած, ես Արմեն Աշոտյանի ասածը չեմ մեկնաբանում երբևէ, բայց լոկալ ուժ որակելուց առաջ պետք է տեսնել, թե այդ կուսակցությունը որքանով է ներկայացված հանրապետության մարզերում, ինչ ռեսուրսներ ունի։ Ժամանակը ցույց կտա, թե ով է լոկալ քաղաքական ուժը։ Մինչև խորհրդարանական ընտրությունները կտեսնենք, թե որքանով է «Լուսավոր Հայաստանը» լոկալ։

Կարծում եք «Հայկական վերածնունդ» կուսակցության ձեզ արված հակընդդեմ առաջարկը պատրվա՞կ է ձեր արած առաջարկին չհամաձայնելու համար։

-Գիտեք, աշխարհում չկա նախադեպ, որ 5  մանդատ ունեցող ուժը 10 մանդատ ունեցող ուժին ասի՝ արի մեզ միացիր։ Մյուս կողմից ասել, թե մենք ամբողջությամբ կկիսենք պատասխանատվությունը, հնարավոր չէ, քանի որ մանդատների մի մասը ԲՀԿ-ի մոտ է, և առանց ԲՀԿ-ի հնարավոր չէ միավորումը։ Եթե միավորում չլինի, նրանք չհամաձայնեն, ապա խնդիր կունենան վանաձորցիներին բացատրելու, թե ինչու միավորումը տեղի չունեցավ։ Վանաձորցիները ցանկանում են տապալել ՀՀԿ-ին Վանաձորում։ Եկեք մի քաղաքում փոքր միավորումը կայացնենք, նոր կտեսնենք, թե դրա համար որքանով նախադրյալներ կան հետագայի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում