Monday, 22 06 2026
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
12:30
Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի բանակցություններում գրանցվել է «խրախուսող առաջընթաց»
12:20
Բիբլոս Բանկ Արմենիան CaseKey-ի կողքին է արդեն չորրորդ տարին անընդմեջ
12:10
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ադրբեջանի «ազգությամբ հրեա հերոսի» կերպարը մտացածին է
Հեզբոլլահը նոր մարտավարություն է կիրառում Իսրայելի դեմ
11:40
«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Միջնորդները խոսում են ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին
Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք արդեն մի տարի է՝ կարողանում են «պլստալ»․ Ավինյան
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Խորենացու դեպքերի գործով մեղադրյալը ներկայացրել է իր այլուրեքությունը հաստատող հանգամանքներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով հուլիսի 29-ին ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել քաղաքացի Վ. Ղումաշյանը և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ով հրաժարվել է ցուցմունք տալ։

Նախնական տվյալների հիման վրա՝ 2016թ. օգոստոսի 1-ին նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և առաջարկվել ցուցմունք տալ, հայտնել իր դիրքորոշումը մեղադրանքի վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է։

Քրեական գործով շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ բազմակողմանի քննությունն ապահովելու համար, և նախաքննության ընթացքում Վ. Ղումաշյանը ցանկություն է հայտնել ցուցմունք տալ առաջադրված մեղադրանքի շուրջ։

Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել մեղադրանքի հիմքում դրված հանգամանքների վերաբերյալ, ներկայացրել իրեն վերագրվող հանցանքի մեջ իր մասնակցությունը բացառող, այլուրեքությունը հաստատող հանգամանքներ։

Վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստուգելու Վ. Ղումաշյանի ցուցմունքներում մատնանշված հանգամանքները, հարցաքննել նաև նրա կողմից վկայակոչված անձանց, ովքեր հաստատել են նրա ցուցմունքներում նշված տվյալները։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ կայացվող դատավարական որոշման մասին կտեղեկացվի լրացուցիչ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում