«Վալենսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հայտարարել է, թե ինչու է որոշել ընդունել ակումբը գլխավորելու առաջարկը:
«Իրականությունն այն է, որ ես պետք է նպաստեմ թիմի ֆուտբոլիստների խաղային որակների բարելավմանը: Նրանք այնպես էլ ինձ համար ուժեղագույններն են Լա Լիգայում: Սխալ կլինի, եթե մտածենք տրանսֆերային պատուհանի մասին:
Ընդունեցի «Վալենսիա»-ի առաջարկը, քանի որ տեղեկացա, որ այն շատ հետաքրքիր նախագիծ է: Լավատեսորեն եմ նայում ապագային: Թիմը մեծ ներուժ ունի, և իմ խնդիրն է գտնել չբավականացնող բալանսը:
Նպատակ ունենք վերգտնել մեր տեղը Չեմպիոնների լիգայում: Չգիտեմ, թե որքան ժամանակ կպահանջվի, բայց դա է մեր նպատակը»,- Marca-ն մեջբերում է Պրանդելիի խոսքերը:










































