Երեկ Լիսաբոնում կայացել է Քրիշտիանու Ռոնալդուի Pestana CR7 հյուրանոցային ցանցին պատկանող 4-աստղանի հյուրանոցի բացումը, որին մասնակցել է նաև ֆուտբոլիստը:
«Կյանքը միայն ֆուտբոլ չէ: Պետք է նաև ապագայի մասին մտածել: Լիսաբոնում անցկացրել եմ 7 տարի և չէի կարող բաց թողնել այստեղ հյուրանոց բացելու հնարավորությունը»,- ասել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստը հյուրանոց էր բացել պորտուգալական Ֆունշալում, որտեղ ծնվել է:










































