Հարավաֆրիկյան Հանրապետության ամենախոշոր քաղաքի` Յոհանեսբուրգի մերձակայքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով միմյանց են բախվել երկու գնացք: Հարավաֆրիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, այս վթարի հետևանքով վիրավորվել է 644 մարդ, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են հիվանդանոց: Միջադեպը տեղի է ունեցել Սոուետո քաղաքում, որտեղ ապրում են աշխատանքային ներգաղթյալներ Հարավային Աֆրիկայից և հարևան պետություններից: Թեպետ վթարի պատճառների մասին չի նշվում, ականատեսները պատմում են, որ գնացքներից մեկը բախվել է Ֆոմոլոնգ կայարանում կանգնած գնացքին:








































