Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը խոստացել է ԱՄՆ-ին հիշեցնել միջուկային համաձայնագրով պարտավորությունները կատարելու և Իրանի վրայից պատժամիջոցները աստիճանաբար հանելու անհրաժեշտության մասին:
Ելույթ ունենալով Թեհրանում կազմակերպված տնտեսական ֆորումի ժամանակ՝ Գաբրիելը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է ԱՄՆ-ին հիշեցնել պատժամիջոցները վերացնելու գործընթացը սկսելու պարտավորության մասին:
Իրանի էկոնոմիկայի փոխնախարար Մոհամմադ Խազաին հայտարարել է, որ Գաբրիելի այցի ընթացքում ստորագրվելու է 10 համաձայնագիր. «Հուսով եմ, որ դա կնպաստի մեր երկրների միջև լավ հարաբերությունների հաստատմանը»:
Գաբրիելը երկօրյա այցով գտնվում է Թեհրանում՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգացնելու համար:








































