Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի դեսպան պարոն Ժան Մաքարոնն իր կեցավայրում հոկտեմբերի 1-ին հասարակական-մշակութային միջոցառում և ճաշկերույթ կազմակերպեց Երևանի համալասրաններում սովորող լիբանանցի ուսանողների համար, որին մասնակցեց 50 ուսանող: Այս մասին տեղեկացրին Լիբանանի դեսպանատնից:
Միջոցառման պատվավոր հյուրն էր մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով իր ելույթում անդրադարձավ Լիբանանում անցկացրած մանկության օրերին և պատասխանեց մի շարք հարցերի:
Լիբանանի դեսպանն իր ելույթում ողջունեց ներկաներին և նշեց, որ այս հանդիպումը ուրախության և հույսի հանդիպում է: Նա հորդորեց ուսանողներին լինել ջանասեր ուսման մեջ:
Դեսպանը մեջբերեց հույն փիլիսոփա Դիոգենեսի խոսքը, ով ասել է. «Յուրաքանչյուր պետության հիմքում երիտասարդների կրթությունն է»:






































