Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է ԵՄ-ին՝ նրան մեղադրելով միգրացիոն գործարքի մասով տված խոստումները չկատարելու համար:
Նա հայտարարել է, որ ներկա դրությամբ Թուրքիայի տարածքում կա 3 միլիոն փախստական, սակայն դա չեն նկատում մյուսները: «ԵՄ-ն իր հերթին խոստացել էր տալ 3 միլիարդ եվրո, սակայն ցայժմ մենք ստացել ենք 179 միլիոն եվրո:
Ժամանակն ավարտվեց, տարին ավարտվում է: Եվ դեռ ասում են, թե հատկացնելու են ևս 3 միլիարդ եվրո: Ախ, ախ: Խոսք են տալիս և չեն կատարում: Մենք շարունակելու ենք կատարել մեր մարդասիրական, մեր խղճի առջև պարտքը»,- ասել է նա:








































