Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով:
Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ կանոնավորապես ֆիզիկական վարժություններ կատարող մարդկանց դեպքում ավելի շատ արյուն է հասնում ուղեղին, ինչը նշանակում է ավելի լավ ճանաչողական գործառույթներ ու հիշողություն:
Նստակյաց կյանք վարողների դեպքում մարզումների սկսվելուց հետո նույնպես մեծանում է արյան շրջանառությունը դեպի ուղեղ անգամ այն ժամանակ, երբ նրանք հանգստանում են:
Գիտնականները որոշել են պարզել, թե որքան ժամանակ հետո է անհետանում դրական արդյունքը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սպորտով զբաղվելը դադարեցնլուց 10 օր անց բոլոր մասնակիցների դեպքում նվազել է արյան հոսքը դեպի ուղեղ, թեև նրանց ճանաչողական գործառույթները չեն տուժել:











































