Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հայտարարել է, որ ցանկանում է դառնալ աշխարհի առաջին ռակետը:
«Նպատակս է դառնալ աշխարհի առաջին ռակետ: Կարծում եմ` ցանկացած բարձրակարգ թենիսիստ երազում է այդ մասին: Երբեք չեմ եղել վարկանիշային ցուցակի առաջին հորիզոնականում:
Այդ պատճառով, հնարավոր է, ես ավելի մոտիվացված եմ, քան մյուսները: Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում: Ցանկանում եմ ավարտել այն որքան հնարավոր է լավ ցուցանիշներով:
Պետք է շարունակեմ մարզվել: Ինձ լավ եմ զգում և հուսով եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- AFP պաշտոնական կայքը մեջբերում է Մարեյի խոսքերը:





































