Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տանելու հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններում:
Ելնելով դրանից՝ Սաակաշվիլին կարծիք է հայտնել, որ երկրում իրավիճակի ապակայունացումը ձեռնտու է միայն միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին. «Ես կնոջս ու երեխայիս ուղարկել եմ Վրաստան: Սանդրան առաջադրվել է ընտրություններում:
Հարցումների արդյունքները վկայում են, որ մենք լավ վիճակում ենք, և գրեթե բոլորը պետք է վստահ լինեն, որ մենք համոզիչ հաղթանակ կտանենք ընտրություններում, թեև վերջին շաբաթներին ամեն ինչ կարող է տեղի ունենալ:
Այսպիսի իրավիճակում իրավիճակի ապակայունացումը համապատասխանում է միայն Բիձինա Իվանիշվիլիի շահերին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ընտրություններն անցնեն խաղաղ, հանգիստ, և իշխանությունը վերադարձնենք թավշյա ձևով:
Իվանիշվիլին, բնականաբար, պատրաստ չէ դրան, սակայն հենց վրաց ժողովուրդն ընդունի այդ որոշումը, այլևս ոչ մի խոչընդոտ չի լինի, և Աստված մի արասցե, որ նա խոչընդոտի: Դրան ժողովուրդը կտա այլ պատասխան՝ խաղաղ, սակայն՝ կոշտ»:










































