Հարի Փոթերի մասին կինոսերիալի աստղ Դենիել Ռեդքլիֆը RadioX-ին պատմել է իր կյանքի ամենաամոթալի դեպքի մասին:
Նրա խոսքով՝ դեպքը պատահել է, երբ դերասանը եղել է 17 տարեկան և գտնվել է հայտնիության գագաթնակետում:
Ռեդքլիֆը պատմել է, որ երբ ընկերոջ հետ փորձել է ամբոխի միջով դուրս գալ բարից, նա ընդհարվել է մի աղջկա հետ, որն իրեն հարցրել է. «Կարելի՞ է»: Մտածելով, որ աղջիկն ուզում է ինքնագիր վերցնել կամ իր հետ նկարվել, նա պատասխանել է, որ շատ է շտապում: Սակայն աղջիկը պատասխանել է, որ պարզապես ուզում է անցնել և ճանապարհ է խնդրում:
Դերասանը ավելացրել է, որ այդ պահին ինքն ամոթից ուզեցել է ուղղակի գետինը մտնել:








































