«Յուվենտուս»-ի ապագա մարզիչ Անտոնիո Կոնտեն արդեն սկսել է կազմել այն խաղացողների ցանկը, որոնց ինքը ցանկանում է տեսնել թուրինյան ակումբի կազմում: Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Ըստ Կոնտեի, առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուս»-ի կարևորագույն նպատակը պետք է լինի «Բավարիա»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին: Իտալացի մասնագետը կարծում է, որ ակումբը պետք է տրանսֆերների համար նախատեսված 120 մլն եվրոյի զգալի մասը ծախսի հենց Ռիբերիին ձեռք բերելու համար:








































