Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկո»-ն արտագնա հանդիպում անցակցրեց «Վալենսիա»-ի հետ: Մադրիդցիները հաղթեցին 2:0 հաշվով:
Հաշիվը 63-րդ րոպեին բացեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, ով առաջին խաղակեսի վերջնամասում նաև վրիպել էր 11 մետրանոցից: Ընթացիկ մրցաշրջանում դա ֆուտբոլիստի երրորդ անընդմեջ վրիպումն էր 11 մետրանոց նշակետից:
Այսպիսով, մադրիդցիներն իրենց ակտիվում 15 միավոր գրանցեցին և ժամանակավորապես դարձան առաջատար:
«Վալենսիա» – «Ատլետիկո»՝ 0:2
0:1 Գրիզման (63′), 0:2 Գամեյրո (90’+3′)







































