Վանաձորում՝ թիվ 30/37 ընտրատեղամասում ընտրություն կատարեց «Լուսավոր հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ կան արձանագրված խախտումների օրինակներ:
«Առավոտվանից ահազանգեր ենք ստացել և՛ քաղաքացիներից, և՛ մեր վստահված անձանցից. նախ՝ կուտակումներ կան ընտրատեղամասերի տարածքում, բնականաբար քարոզչություն է տեղի ունենում և ուղղորդում են մարդկանց: Երկրորդ՝ բազմաթիվ զանգեր ունենք փող բաժանելու մասին: Մինչև գնում ենք, փող բաժանողները հեռանում են: Նաև կարուսելի դեպքեր են գրանցվել:
Ես չեմ կարող կաշառք բաժանողներին և կաշառք վերցնողներին բռնել և քրեական հետապնդում իրականացնել, այստեղ ոստիկանությունը և իրավապահ մարմինները գործ ունեն անելու և պետք է իրենց գործով զբաղվեն, ոչ թե թողնեն X-ը սպանի Y-ին, հետո գնան X-ին բռնեն, ասեն՝ բացահայտեցինք: Այսինքն՝ պետք է կանխարգելել»:
Մանրամասները՝ տեսանյութում:








































