Գյումրիում ընտրություններին մասնակցեց ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Սաթենիկ Մեխակյանը։ Լրագրողների հետ զրույցում նա գյումրեցիներին կոչ արեց գալ ու կատարել իրենց պարտքը, ընտրել խղճի մտոք:
«Արդեն կան արձանագրված խախտումների օրինակներ. Հանրապետական կուսակցության և «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամները մտնում են, ցուցակներ են դուրս բերում, հաշվարկներ են անում՝ ով է եկել, ով ոչ: Մենք այս մասով արդեն աղմուկ բարձրացրել ենք։
Կուտակումներ կան, մարդկանց ուղղորդում են իշխանական թևից են: Լարված է բոլոր տեղերում: Իշխանությունն արդեն ոչ լեգիտիմ է, և քանի որ ուզում է վերարատադրվել, դրա համար էլ նման երևույթների ենք ականատես լինում։ Իշխանություններն ուզում են ամեն գնով իրենց աթոռները պահել, իսկ ժողովուրդը պիտի պայքարի իր իրավունքի համար», – ասաց Ս․ Մեխակյանը և հավելեց, որ ՀԱԿ-ը անելու է ամեն ինչ իր ձայները պահպանելու համար:
Նա նաև հավելեց, որ եթե ընտրությունները կեղծվեն, եթե փաստեր լինեն, ՀԱԿ-ը բոլոր օրինական ճանապարհներով կբարձրաձայնի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































