Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբը նրա մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփին անվանել է «խղճուկ գործարար»: Նման գնահատական է տվել Քլինթոնի ընտրարշավի մամուլի քարտուղար Բրայան Ֆելոնը իր Twitter-ում:
«Ռումբ. Թրամփի հաշվետվությունները ցույց են տալիս, թե որքան խղճուկ գործարար է նա, և որքան երկար ժամանակ է նա կարողացել խուսափել հարկերի վճարումից»,- գրել է նա:
Ֆելոնը նաև մեկնաբանել է Փենսիլվանիայում շաբաթ օրվա Թրամփի ելույթը: Նրա կարծիքով՝ միլիարդատերը շատ հուզված էր New York Times-ում հրապարակված հոդվածի պատճառով 1995թ. նրա հարկային հաշվետվությունների մասին, ըստ որի՝ Թրամփը իշխանություններին տեղեկացրել է գրեթե 1 մլրդ դոլարի վնասի մասին, ինչը նրան հնարավորություն է տալիս 18 տարի հարկեր չվճարել:








































