Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուսաստան-Հունաստան 2016» կայքի հետ զրույցում հայտարարել է, որ կա միտում, որ Սիրիայի հարցում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը կլինի կառուցողական:
Զախարովան հնարավոր է համարել համատեղ գործողությունների անցկացում. «Ներկայումս՝ հարաբերությունների սառեցումից գրեթե մեկ տարի անց, կա Սիրիայի հարցում Թուրքիայի հետ կառուցողական փոխգործակցության միտում:
Մենք կառուցողաբար քննարկում ենք այն մտահոգությունները, որոնք կային մեզ մոտ, և այն հարցերը, որոնց շուրջ մենք հեռու էինք համաձայնությունից:
Մենք շատ իրատեսորեն ենք նայում նրան, թե ինչ է անում Անկարան, այստեղ չի կարող լինել որևէ պատրանք ու կասկած: Սակայն դրա հետ մեկտեղ վերականգնվել է երկխոսությունը, վերականգնվել է փոխգործակցությունը, որը նախատեսում է կարծիքների փոխանակում, տեղեկատվության փոխանակում, իսկ անհրաժեշտության դեպքում հնարավոր են համատեղ գործողություններ»: