Անկախ պետությունների համագործակցության վարչապետներն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում, որն այսօրվանից թափուր է` սեքսուալ սկանդալի պատճառով այն ղեկավարող Դոմինիկ Ստրոս Կանի հրաժարականից հետո, առաջարկել են իրենց թեկնածուին:
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում ասել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, ԱՊՀ-ն այդ պաշտոնի համար առաջարկելու է Ղազախստանի կենտրոնական բանկի ղեկավար Գրիգորի Մարչենկոյին:
Ավելի վաղ մենք ներկայացրել էինք, որ այս պաշտոնի ամենահավանական թեկնածուներ են համարվում Ֆրանսիայի ֆինանսների գործող նախարար Քրիստին Լագարդը, ինչպես նաև 2011 թ. հունվարին իր պաշտոնը լքած Գերմանիայի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աքսել Վեբերը: