Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կանխամտածված է համարում սիրիական բանակի դիրքերին կոալիցիայի հասցրած ավիահարվածները։ Այս մասին նա ասել է Associated Press-ին տված հարցազրույցում։
«Չորս ինքնաթիռներ են եղել այնտեղ, որոնք հարձակվել են սիրիացի զինվորականների դիրքերի վրա ավելի քան 1 ժամ։ Անհնար է սխալ իրագործել ավելի քան 1 ժամ։ Դա ակնհայտորեն կանխամտածված է»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ որևէ վստահություն չկա ամերիկացի պաշտոնյաների խոսքերի հանդեպ։
Ասադը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը որևէ ցանկություն չունի միավորելու իր ուժերը Ռուսաստանի հետ ծայրահեղականների դեմ պայքարում։






































