ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային մահաբեր զենքի տրամադրում նախատեսող օրենքը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա գործերի կոմիտեի կայքում:
«Ուկրաինայում կայունությանը և ժողովրդավարությանը նպաստելու մասին» օրենքը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն է հաստատել:
Այդ օրենքն ընդունելով՝ ներկայացուցիչների պալատը նաև հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը:
Այդուհանդերձ, օրենքն ուժի մեջ կմտնի միայն եթե այն ստորագրի ԱՄՆ նախագահը:










































