Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում բազմաթիվ քաղքացիներ: Այստեղ են նաև Կոնդի բնակիչները: Նրանք պահանջում են իրենց բնակարանների դիմաց փոխհատուցում:
«Ամեն հինգշաբթի է, մենք այստեղ կանգնել ենք, փորձել ենք Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպել, անընդհատ փախել է, ասել է՝ ձեզ ասելու բան չունեմ: Մենք հիմա դիմում ենք գրել, ուզում ենք հանդիպել նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Մենք պահանջում ենք, որ կառավարությունը որոշում կայացնի, ով բնակարան է ուզում, բնակարան տրամադրեն, իսկ ով փոխհատուցում է ուզում, նորմալ, շուկայական գներով փոխհատուցում տրամադրեն: Արդեն 10 տարուց ավելի է խաբում են, 200 հոգուց ընդամենը 8 հոգու են փխհատուցում տվել»:
«Կառավարության փոխվելով բան չի փոխվի, Սերժը պիտի փոխվի, պիտի հրաժարական տա, բայց ոչ թե Սերժը պաս տա Քոչարյանին, Քոչարյանը Սերժին»,- դժգոհում են խաբված բնակիչները:
Մանրամասները՝ տեսանյութում:







































