Սեպտեմբերի 21-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իսլանդիայի արտաքին գործերի, արտաքին առևտրի նախարար Լիլյա Ալֆրեդսդոտիրի հետ:
Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիներին։
Կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, փոխայցելությունների կազմակերպումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը։










































