Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ ծխելն առաջացնում է երկարաժամկետ փոփոխություններ գեների ակտիվության մեջ՝ հայտնում է NBC News-ը: Գենետիկներն այսպիսի եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով 16 000 մարդկանց դեպքում մեթիլավորման գործընթացները՝ մեթիլային խմբի (CH3) միացումը ԴՆԹ-ին:
Մասնագետները վերլուծել են մինչև 1971թ. արված տարբեր հետազոտությունների մասնակիցների արյան նմուշները: Գիտնականներն ուսումնասիրել են նրանց անկետաների տվյալները, որտեղ հիվանդները նշել են, թե ինչպիսի՞ սննդակարգ են ունեցել, արդյոք ծխե՞լ են, արդյոք առողջ կենսակե՞րպ են վարել և ի՞նչ հիվանդություններ են ունեցել:
Պարզվել է, որ շատ ծխողների դեպքում տեղի են ունեցել մեթիլավորման փոփոխություններ, որն ազդել է սրտի հիվանդությունների և քաղցկեղային ուռուցքների առաջացման հետ կապված 7000 գեների ակտիվության վրա: Նրանց դեպքում, ովքեր թողել են ծխելը, ԴՆԹ-ի մեծ մասը նորմային է հասել մոտավորապես 5 տարի հետո, սակայն 19 գեների հետ կապ ունեցող փոփոխությունների մի մասը պահպանվել է 30 տարի:
Գիտնականների խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ նախկին ծխողների դեպքում նույնիսկ տասնամյակներ անց պահպանվում է քաղցկեղի որոշ տեսակների, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, կաթվածի առաջացման ռիսկը:










































