Աշխարհի լավագույն համալսարանների ամենամյա վարկանիշը, որը կազմվել է բրիտանական Times Higher Education ամսագրի կողմից 13 ցուցանիշների հիման վրա, գլխավորել է Օքսֆորդը։ Այն երկրորդ հորիզոնական է մղել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին, որն առաջին տեղում էր 5 անգամ անընդմեջ։ Երրորդ տեղը բաժին է ընկել Ստենֆորդի համալսարանին, չորրորդ և հինգերորդ հորիզոնականներում են Քեմբրիջի համալսարանն ու Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։
Times Higher Education-ի վարկանիշը, որը ակադեմիական հեղինակության խոշորագույն հետազոտություններից մեկն է աշխարհում, հրապարակվում է 13-րդ անգամ։ Ցուցակում ներառված է 980 հաստատություն:








































