ԱՄՆ զինվորականները երկրի իշխանություններին խնդրել են Մոսուլի գրավման արշավից առաջ Իրաք ուղարկել լրացուցիչ 500 զինվոր, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկյան պաշտոնյաներին:
Ճշտվում է, որ Իրաքում արդեն պաշտոնապես տեղավորված է 4.4 հազար ամերիկյան զինծառայող:
Եթե Սպիտակ տունը համաձայնի, զինվորականների լրացուցիչ խումբը Իրաքի զինվորականների և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ուժերի հետ կսկսի նախապատրաստվել Մոսուլի գրավման գործողությանը: Նշվում է, որ այդ գործողությունը որոշված է անցկացնել հոկտեմբերի կեսերին:
Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը և նրա արվարձանները 2014 թվականից գտնվում են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ:








































