Սիրիայում մարդասիրական ավտոշարասյուների տեղաշարժը կվերսկսվի սեպտեմբերի 26-ից՝ BBC-ի հետ զրույցում ասել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։
Երկուշաբթի ավտոշարասյանը հասցված ավիահարվածից հետո բոլոր մարդասիրական գործողությունները Սիրիայում անորոշ ժամանակով դադարեցվել էին։
Կազմակերպության ներկայացուցչի խոսքով՝ հարվածի հետևանքով վնասվել են ավտոշարասյան 31 բեռնատարներից 18-ը։
Ամերիկյան կողմը հայտնում է, որ երկու ռուսական Սու-24 ռմբակոծիչ է նկատել երկնքում՝ բեռնատարների վերևում, ավիահարվածի պահին։










































