Apple Inc. կորպորացիան բանակցություններ է վարում սպորտքարեր արտադրող բրիտանական McLaren Technology Group ընկերությունը գնելու վերաբերյալ, հայտնում է Financial Times-ը:
Նշվում է, որ Apple-ը դիտարկում է ինչպես McLaren-ի ամբողջական գնումը, այնպես էլ ընկերությունում ռազմավարական ներդրումներ կատարումը:
Աղբյուրի տվյալներով` գործարքի արժեքը կարող է կազմել 1-1.5 միլիարդ ֆունտ սթեռլինգ (1.3-1.9 միլիարդ դոլար):






































