Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վարշավայում անցկացվող մարդկային չափման հարցերով ԵԱՀԿ խորհրդաժողովում ԱՄՆ պատվիրակության ղեկավար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի սահմանադրական ուղղումների վերաբերյալ Վենետիկյան հանձնաժողովի կարծիքը.
«Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում հաշվի առնել այդ կարծիքը, նախքան հանրաքվեին ձեռնամուխ լինելը: Մենք նաև իշխանություններին կոչ ենք անում աջակցել առաջարկվող ուղղումների վերաբերյալ հասարակական բաց քննարկումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և հարգել խոսքի ազատությունը, ինչպես նաև խաղաղ հանրահավաքների ազատության իրավունքը»:







































