Wednesday, 17 06 2026
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
Եկեղեցի են սարքում հայաթում, վրան դնում իրենց քեռու կնոջ անումը ու դեռ մե՞զ են մեղադրում․ Փաշինյան
Հաքան Ֆիդանը Եգիպտոսի և Պակիստանի արտգործնախարարների հետ քննարկել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հեռանկարները
Ձայները կեղծվե՞լ են, իսկ դուք տանը վեր ընկած քյաբաբ եք ուտո՞ւմ․ բա դուրս եկե՛ք հրապարակներ․ վարչապետ
Մեկնարկում է պետական հանրակրթական դպրոցներ գործուղվող տնօրենի հավակնորդների հայտերի ընդունումը․ ԿԳՄՍՆ
Գնալու եմ քրեաօլիգարխիան ջարդուփշուր անելու․ համաձայն չեք, հեղափոխություն արե՛ք․ վարչապետ
17:10
ԱՄՆ ռազմաօդային ուժերը հերթական նավին են հարվածել Խաղաղ օվկիանոսում. կա 1 զոհ
Ջախջախելու եմ իրենց բնում Քոչարյանին, կալուգացուն և բելառուսամետ օլիգարխին․ Փաշինյան
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ
Դավիթ Ղազինյանը զրկվել է անձեռնմխելիությունից
16:30
Իրան-ԱՄՆ համաձայնագիրը ոչ թե վերջնակետ է, այլ սկիզբ. Վան Ի
«Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը կանցկացվի հունիսի 17-25-ը
16:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացնում մարդասիրական օգնության համար
Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրերի օրվա կապակցությամբ
Ղազախստանը ԱԲ զարգացման համաձայնագիր է կնքել NVIDIA-ի և Firebird-ի հետ
«Արարատցեմենտ»-ի գույքային գործարքներում նախկինում նույնպես արձանագրվել են խախտումներ
15:30
Արաղչին Լավրովին ծանոթացրել է Իրանի և ԱՄՆ-ի հուշագրի մանրամասների հետ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է Հայաստանի միջնորդությունը
15:10
Սթարմերը քննադատել է ռուսական ֆրեգատի կողմից բրիտանական զբոսանավի ուղղությամբ կրակոցների արձակումը
Քրեաօլիգարխիայից Հայաստանի անվտանգության սպառնալիքները հաղթահարվա՞ծ են

Եթե գաղութացված ես, կա պատերազմի խաչը, կա թուր-կեծակին, պիտի դուրս գաս և քո անկախությունը նվաճես

 

«Անկախությունը չի նշանակում, որ բոլոր խնդիրները լուծվում են, անկախությունը նշանակում է, որ դու ես քո խնդիրները լուծում»,- անկախության ֆենոմենը այսպես է ընկալում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը` շեշտելով, որ անկախությունն իր համար բացարձակ արժեք է: Հրապարակախոսն այս մեկնաբանությունը տվեց «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում, որն արվել է Հայաստանի Անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով` այսօր մենք անկախության համար պատերազմի մեջ ենք, և ճիշտ դաշնակիցների ընտրությունը կլինի Հայաստանի ապագան: «Շատ ժողովուրդներ չէ, որ ունեն անկախության տոն, մի մասն այն պատճառով, որ մինչև հիմա պետություն չունեն, մի մասն էլ այն պատճառով, որ իրենց պետականությունը եղել է տևական ժամանակ, չի ընդհատվել: Բայց մեզ համար սա կարևորագույն տոն է, երկար դարեր զրկված ենք եղել Աստծո այդ պարգևից: Այն, որ մենք տոնում ենք անկախության օրը, ինքնին նշանակում է, որ մենք անկախացել ենք ինչ-որ բանից. դա Խորհրդային Միությունն է: Անկախության առաջին շրջանը, իր բոլոր փորձություններով հանդերձ, մեզ համար սկսվեց բավականին բարվոք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով»,- Վահրամ Մարտիրոսյանը:

Ըստ նրա` եթե այսօր մեր երկիրը խնդիրներ ունի, դա նշանակում է, որ երկրի ներսում մենք խնդիրները չենք լուծել: Անկախ պետության համար, փոքր, թե մեծ, կան ծանր ժամանակներ:

Պատասխանելով հարցին, որ գուցե մեր խնդիրները մեր ինքնիշխանության անկման պատճառով են առաջացել, Վ. Մարտիրոսյանը պատասխանեց` այդ խնդիրները և՛ մեր իշխանության վարքի, պահվածքի, և՛ ժողովրդի կողմից անկախության արժեքը բավարար չգնահատելու հետևանք են:

Ինչ վերբերում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, Վահրամ Մարտիրոսյանը նշեց, որ մենք եթե նույնիսկ անվտանգության կամ տնտեսական շահերի համար որևէ դաշինքի մեջ պիտի լինենք, պետք է ազգովին գիտակցենք, թե քաղքակրթական իմաստով ո՞ր դաշինքն է մեզ համապատասխան:

«Մենք ազգովի պիտի գիտակցենք, թե որտե՞ղ ենք մենք գտնվում քաղաքակրթական իմաստով, ո՞ր դաշինքն է մերը քաղաքակրթական իմաստով: Այստեղ ես նորից պիտի հղում անեմ պատմությանը: Քրիստոնեության ընդունումից ի վեր մենք հարկադրված ենք եղել այդ ընտրությունը անելու: Եթե մենք նայում ենք մեր արմատներին, ինչի՞ մասին է մեր ազգային էպոսը` «Սասնա ծռերը». անկախության պայքարի մասին է: Կար մի Դավիթ, որից թաքցնում էին խաչ-պատերազմին, Քուռկիկ Ջալալին, թուր-կեծակին, որպեսզի հլու-հնազանդ հարկ տար արաբներին: Արաբները չեն լինի` պարսիկները կլինեն, պարսիկները չեն լինի` թուրքերը կգան, նրանց հարկ կտանք, բայց դա գոյության ձև չէ, դա արժանապատվության հետ որևէ կապ չունի: Եթե գաղութացված ես, կա պատերազմի խաչը, կա թուր-կեծակին, պիտի դուրս գաս և նվաճես քո անկախությունը»:

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում