Monday, 29 06 2026
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում

Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը. «Առավոտ»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Չգիտեմ՝ ով ինչպես, բայց ես սիրում եմ սեպտեմբերի 21-ի տոնը։ Նույնիսկ ավելի շատ, քան Նոր տարին։ Որովհետև տարիները փոխվում են մի տեսակ մեխանիկորեն, մեր կամքից անկախ, իսկ սեպտեմբերի 21-ը՝ պայմանավորված մեր այդ ժամանակվա կամքով։ Շարունակում եմ դա պնդել՝ ի հեճուկս այն բավականին տարածված հայտարարությունների, թե իբր Սովետի քանդվելուց, միևնույն Է, անկախության կստանայինք։ Գուցեև ստանայինք, բայց տվյալ դեպքում կարևոր Է, թե ինչպես։

Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք (տվյալ դեպքում կարող եմ, չէ՞, ասել «մենք») ճիշտ էր իր ընթացակարգով և բովանդակությամբ՝ նաև այն պատճառով, որ մենք չգիտենք, թե ում հիվանդ մտքով կանցնի նույնիսկ հետագայում վերականգնել Խորհրդային Միությունը կամ «մտցնել» մեզ Ռուսաստանի կազմի մեջ և դրա համար գտնել «իրավական հիմնավորումներ»՝ իբր մենք «սխալ ենք դուրս եկել» ԽՍՀՄ կազմից։

Մենք «դե յուրե» անկախ երկիր ենք. մնացածը, հավատացնում եմ ձեզ, կկարգավորվի։ Կկարգավորվի այնքան շուտ, որքան ամեն մեկս կզգա իր պատասխանատվությունը։ Մեր սխալների մեծ մասը պայմանավորված էր մեր անփորձությամբ։ Մեզ թվում էր, թե բավարար է հայտարարել անկախության, ժողովրդավարության և շուկայական հարաբերությունների մասին, և դրանք ինքնաբերաբար «կիջնեն երկնքից»։ Բայց դրանք (իսկ մեծ հաշվով՝ Պետությունը) պատրաստի «մթերք» չեն, որը մնում է միայն ուտել, դրանք անվերջանալի գործընթաց են, որ պահանջում են ամենօրյա աշխատանք, տանջանք, երբեմն ինքնազրկում և միշտ՝ բարոյական անսասան սկզբունքներ։

Այդքանը գլխի ընկնելու համար 25 տարին, կարծում եմ, բավարար է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդ գործողություններն ու սկզբունքները պետք չէ ակնկալել «վերևներից», դրանք պետք է կիրառել սեփական կյանքում։ Շատ բարդ է խոստովանել որ մենք դա չենք անում։

…Վատ անկախությունն ավելի լավ է, քան անկախության բացակայությունը» ։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում