Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 71-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին վստահեցրել է Ռուսաստանին Ղրիմի բռնակցման վերաբերյալ Անկարայի դիրքորոշման անփոփոխության հարցում: Այս մասին հաղորդվում է Ուկրաինայի նախագահի կայքում:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիան հետագայում ևս Ուկրաինային կաջակցի մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է նաև, որ «Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա»:








































