Մինսկը «կօպտիմալացնի» իր մասնակցությունը Ռուսաստանի հետ կապված ինտեգրացիոն նախագծերում ազգային շահերի պաշտպանության համար: ԲԵԼՏԱ գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք հիմա շատ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը նախևառաջ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): (ԵԱՏՄ-ում) խախտվում է ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք»,- ասել է Լուկաշենկոն՝ ընդունելով Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտային:
«Մենք պետք է հստակ որոշենք՝ կա՛մ գնում ենք պետությունների խորացված ինտեգրման, կա՛մ ոչ: Եվ ամենագլխավորը՝ մենք կկատարե՞նք կնքված պայմանագրերն ու պարտավորությունները, թե՞ չենք կատարի: Ահա սա է գլխավոր հարցը մեզ համար»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի Ազգային վիճակագրական կոմիտեն հայտնում է, որ երկրի ՀՆԱ-ն հունվար-օգոստոսին նվազել է 3%-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովն այդ անկումը բացատրել է ամենից առաջ ռուսական նավթի՝ բելառուսական նավթի վերամշակման գործարաններ մատակարարումների կրճատմամբ:
Հուլիսին Ռուսաստանը որոշում է ընդունել կրճատել Բելառուս նավթի մատակարարումները ռուսական գազի համար Մինսկի կողմից վիճարկվող պարտքի և ռուսական շուկա նավթամթերքների մատակարարման հետ կապված պարտավորությունների չկատարման պատճառով:
Ավեի վաղ Լուկաշենկոն լրագրողներին հայտնել էր, որ Ռուսստանի կողմից հանրապետություն մատակարարվող գազի համար պարտքի դուրսգման և գնի վերաբերյալ հաջողվել է պայմանավորվել, բայց մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Ռուսաստանի և Բելառուսի փոխվարչապետերի բանակցությունները գազի հարցով փոխզիջման չեն բերել:
Լուկաշենկոն հավելել է. «Մենք միշտ հպարտանում ենք, որ ապրանքաշրջանառությունը (Ռուսաստանի հետ) նվազել է, բայց բնամթերքով մենք ավելացրել ենք: Դա խոսում է այն մասին, որ մենք սկսել ենք Ռուսաստան մատակարարել ավելի մեծ ծավալներ, բաց կիսով չափ ցածր գներով: Բելառուսն ի՞նչ շահույթ ունի դրանից: Գործնականում ոչ մի»:






































