Հալեպի մոտ ՄԱԿ-ի հումանիտար շարասյան գնդակոծման ժամանակ զոհված 20 քաղաքացիական անձանցից 7-ը եղել են բեռնատարների վարորդներ, RIA Novwsti-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Դամասկոսի բաժանմունքի քարտուղար Ինգի Սեդկին:
«Մենք կարող ենք հաստատել, որ ներկա պահին զոհված է համարվում Սիրիա-Արաբական Կարմիր խաչի տարածաշրջանային բաժանմունքի աշխատակիցներից մեկը, ինչպես նաև բեռնատարների 7 քաղաքացիական վարորդ»,- ասել է նա և ավելացրել, որ վիրավորների թիվը ճշտվում է:







































