Ուելսի արքայազն Չարլզը և նրա կին Կամիլան նոյեմբերին կայցելեն Մերձավոր Արևելք, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական կառավարության անունից նրանք պաշտոնական այցերով կլինեն Բահրեյնում, Օմանում և ԱՄԷ-ում: Այցելության նպատակն է տարածաշրջանում ամրապնդել երկկողմ հարաբերությունները առանցքային գործընկերների հետ:









































